Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում այսօր Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցով հանրաքվեների եզրափակիչ օրն է: Նախորդ չորս օրերին քվեարկությանը մասնակցության ցուցանիշը Դոնեցկում կազմել է 86,89 %, Լուգանսկում՝ 83,61 %, Խերսոնի մարզում՝ 63,58 %, Զապորոժիեում՝ 66,43 %:
Այսօր քվեարկությունն ավարտվելու է Մոսկվայի ժամանակով 16:00-ին, ինչից հետո կսկսվի ձայների նախնական հաշվարկը:
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում քվեարկության մասնակիցները պատասխանում են այն հարցին, թե արդյոք համաձա՞յն են Ռուսաստանի Դաշնության կազմում տարածաշրջանի ընդգրկվելուն: Զապորոժիեում և Խերսոնում հանրաքվելի մասնակիցները պատասխանում են հետևյալ հարցին. «Դուք կո՞ղմ եք, որ մարզը դուրս գա Ուկրաինայի կազմից՝ ստեղծելով անկախ պետություն, և ընդգրկվի Ռուսաստանի Դաշնության կազմում»: