ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սեպտեմբերի 12-23-ի ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել:
ԲԸՏՄ իրականացրած վերահսկողության ընթացքում արձանագրվել է 37 դեպք, որից 18 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 5 302 860 ՀՀ դրամի չափով վնաս, 6 դեպքով նշանակվել է 900 000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 106.300 ՀՀ դրամի վնաս, 15 դեպքով նշանակվել է 1 450 000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 19 դեպք, որից 18-ով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 5 302 860 ՀՀ դրամի վնաս, 1-ով նշանակվել է 100 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 106 300 ՀՀ դրամի չափով վնաս, 3-ով նշանակվել է 300 000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 13 դեպք, որից 5-ով նշանակվել է 800 000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 400 000 ՀՀ դրամի վարչական տուգանք։