2020 թ. ողբերգական իրադարձությունների մեկնարկի հիշատակի օրը հայ ժողովրդի հետ սգում ենք զոհվածների հիշատակը, ցավակցություն հայտնում նրանց ընտանիքներին, վիրավորներին և տուժածներին առողջություն և ապաքինում ենք մաղթում: Այս մասին նշված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ուղերձում:
«Ռուսաստանը ձեռնարկել է և այսուհետ ևս կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. և 2021 թ. ձեռք բերված եռակողմ համաձայնությունների ամբողջական կյանքի կոչման նպատակով, աջակցություն կցուցաբերի առկա խնդիրներին այնպիսի լուծումներ գտնելու հարցում, որոնք կապահովեն կայուն խաղաղություն և անվտանգություն Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Համոզված ենք, որ կողմերի միջև բոլոր վիճելի հարցերը կարող են և պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ հիմնված վերոնշյալ պայմանավորվածությունների վրա»,- նշված է ՌԴ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում: