Ուկրաինայի միջուկային և ռադիացիոն անվտանգության գլխավոր պետական տեսուչ Օլեգ Կորիկովը հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցը չի լուծում Զապորոժիեի ատոմակայանի շուրջ պաշտպանական գոտի ստեղծելու հարցը։ Նրա խոսքը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Զապորոժիեի ԱԷԿ-ում առաքելության արդյունքների մասին զեկույցը մեզ դեռ չի մոտեցրել հիմնական խնդրի լուծմանը՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի ապառազմականացմանն ու ապաօկուպացիային»,- կարծում է նա։
Կորիկովի խոսքով՝ ռուսական ուժերի և «Ռոսատոմի» ներկայացուցիչների «ամբողջական դուրսբերումը» կայանից պետք է լինի գործակալության առաքելության հիմնական նպատակը։
Բացի այդ, պետական տեսուչը համաշխարհային հանրությանը և ԱԷՄԳ-ի ղեկավարությանը կոչ է արել «օգտագործել բոլոր լծակները» ռուսական կողմի վրա ազդելու համար։