Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ չսահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես կմեծանա:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթը լրամշակվել է. նախագծում ներառվել է նաև քաղաքը մշտապես աղտոտող բեռնատարների և բետոնախառնիչների համար նախատեսված տուգանքների չափը վերանայելու հարցը:
Երթևեկելի հատվածի աղտոտման համար օրենքով սահմանվում է 30 000 դրամ տուգանք. օրենքի իրականացման պատասխանատուն ՀՀ ՃՈ-ն և պարեկային ծառայությունն են: