Ծիծեռնակաբերդի հարակից հատվածի համայնքապատկան 8.5 հա անտառային գոտու վերականգնման ծրագրի շրջանակում աշնանը ևս տարածքում ծառատունկ կկազմակերպվի:
Հաշվի առնելով տեղանքը՝ անտառատնկման աշխատանքները կիրականացվեն խրամատային եղանակով: Ի դեպ, ծառատունկի տնկանյութի մոտ 90%-ը կապահովի քաղաքային ջերմատունը: Զեկուցվել է, որ արդեն իսկ ավարտվել է ձախակողմյան հատվածի ոռոգման ցանցի արդիականացման գործընթացը: 1.2 հա-ը ևս դարձել է ոռոգելի: Այս մասին ասվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում:
Մեկ այլ ծրագրով՝ անվտանգության ապահովման նպատակով էտվում և հեռացվում են ճանապարհային երթևեկության նշանների տեսանելիությանը խանգարող ճյուղերը: Խնդրահարույց հասցեները տրամադրվում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին:
Աշխատանքները կրում են պարբերական բնույթ: