Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվել են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում կայացել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ: ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Լոռու մարզի չորս համայնքներում: Ընտրության նախնական արդյունքները արդեն հայտնի են:
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը` 3513
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 1779 ձայն,
«Ապրելու երկիր» կուսակցություն - 1731 ձայն:
ԱԼԱՎԵՐԴԻ
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը` 14046
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 6557 ձայն,
«Ապրելու երկիր» կուսակցություն - 6791 ձայն,
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - 340 ձայն,
«Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն - 316 ձայն:
ԼՈՌԻ ԲԵՐԴ
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը` 2217:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 1254 ձայն,
«Ապրելու երկիր» կուսակցություն - 619 ձայն,
«Հանրապետություն» կուսակցություն - 338 ձայն:
ՏԱՇԻՐ
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը` 8298:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 2376 ձայն,
«Միասնական համայնք» դաշինք - 5904 ձայն: