ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թ․ հուլիսի 1-ից 300 000 դրամը գերազանցող ապրանքների օտարման, օգտագործման, ծառայությունների մատուցման կամ այլ գործարքների դիմաց վճարումը և վճարի ստացումը, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից:
ՊԵԿ-ը ներկայացրել է տեղեկատվական հոլովակ՝ ֆիզիկական անձանց շրջանում օրենքի կիրառման վերաբերյալ: