Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ընթացքի մեջ են թիվ 5 և 12 պոլիկլինիկաների հիմնանորոգման աշխատանքները:
Համայնքային բյուջեից այդ նպատակի համար հատկացվել է շուրջ 600 մլն դրամ:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում համալիր լուծում կտրվի տասնամյակների կուտակված խնդիրներին: