Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 25-ին, ժամը 05.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 62-ամյա Մարտին Մ.-ն, որը 2021 թ. ապրիլի 8-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքին հանցակցելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մարտին Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին: