Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 25-ին հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։
Քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։
Արցախի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ադամ Շիֆին՝ հայ ժողովրդի նկատմամբ ունեցած բարեկամական վերաբերմունքի, ինչպես նաև Արցախին մշտապես սատարելու համար և ընդգծել, որ Արցախում բարձր են գնահատում կոնգրեսական Շիֆի և նրա գործընկերների անձնվեր պայքարը հանուն արցախահայության օրինական իրավունքների պաշտպանության։
Հանդիպմանը մասնակցել են Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։