Վայոց ձորի Արենի համայնքում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 3688-ն է: Ընտրությունների նախնական արդյունքները, ըստ ԿԸՀ-ի, այսպիսին են.
Արենի համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 3281 ձայն, «Հանրապետություն» կուսակցության օգտին քվեարկել է 388 ընտրող։
Եղեգիս համայնքում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 2814-ն է: Եղեգիսում նախնական տվյալներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ստանալով 1593 ձայն։ «Ազատական» կուսակցությունն ունի 1162, իսկ «Վերելք» կուսակցությունը՝ 45 ձայն։