Ի պատասխան ՀՀ Կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների՝ Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։
Խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։ Այս մասին տեղեկացնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:
Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։