ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իժևսկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Խոր ցավով տեղեկացա Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին։
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ փոխանցել անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց մտերիմներին և հարազատներին, ինչպես նաև մաղթում եմ շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին»: