Երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ին, Իժևսկի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, նրանցից 7-ը՝ երեխաներ, ևս 21-ը վիրավորվել են՝ հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Ոստիկանները հայտնաբերել են կրակ բացած տղամարդու մարմինը։ Նախնական տվյալներով՝ նա ինքնասպանություն է գործել։
Ավելի վաղ Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը հայտնել էր, որ Իժևսկի թիվ 88 դպրոցում հրաձգության հետևանքով զոհվածների թվում կան երեխաներ։ «Այսօր Ուդմուրտիայում ողբերգություն է. անհայտ անձը մտել է դպրոց և սպանել անվտանգության աշխատակցին»,- ասել է Բրեչալովը։