Սյունիքի մարզի Քաջարան համայնքում ժամը 14.00-ի դրությամբ քվեարկության իրավունք ունեցող 6112 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 3059-ը:
Տեղեկությունը «Լուրերին» հայտնեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Քաջարան համայնքում պայքարը երեք ուժի միջև է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որի թեկնածուն Արմեն Առաքելյանն է, «Դեպի միասնություն» դաշինքի, որի թեկնածուն գործող համայնքապետ Մանվել Փարամազյանն է և «Հանրապետություն» կուսակցության, որի թեկնածուն Վարդան Գևորգյանն է:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան