Զգուշավոր, բայց շարունակական աշխատանքով Հայաստանը փորձում է սահմանային խնդիրները տեղափոխել ՄԱԿ հարթակներ. փորձագետների կարծիքն է վերջին շրջանում ծավալվող զարգացումների և վարչապետի՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ելույթին:
Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանին մշտադիտարկում իրականացնելու առաջարկ հնչեցրեց՝ հույս հայտնելով, որ դա թույլ կտա կանխարգելել միջադեպերը, նաև Ադրբեջանին առաջարկեց ճանաչել Հայաստանի օրինական սահմանները՝ 29.800 քառակուսի կիլոմետրը:
Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել խաղաղության պայմանագրի մասին: Այսօր վարչապետը Թվիթերում գրել էր՝ դրական արձագանք, ցավոք, չկա և հարց հնչեցրել՝ ինչու:
Ելույթներից զատ, թե՛ վարչապետը, թե՛ արտաքին գործերի նախարարը մի քանի տասնյակի հասնող հանդիպումներ ունեցան:
Դրանց քանակն ու որակը, փորձագետների գնահատմամբ, իրավիճակը ճեղքելու հնարավորություն են ստեղծում:
Կհաջողի՞ հայկական դիվանագիտությանը կանխել նոր էսկալացիան:
ՄԱԿ ասամբլեայի շրջանակում Երևանի կատարած աշխատանքի գնահատականները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: