Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 18 համայնքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 14 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք:
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր, Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնքներում տեղի կունենան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ, Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ:
Տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է՝
1 թեկնածու 2 համայնքում - Ջրվեժ, Ճամբարակ,
2 թեկնածու 3 համայնքում - Տաշիր, Ակունք, Արենի,
3 թեկնածու 7 համայնքում - Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Անի, Քաջարան, Եղեգիս, Բերդ,
4 թեկնածու 3 համայնքում - Ծաղկահովիտ, Ալավերդի, Բյուրեղավան,
5 թեկնածու 1 համայնքում - Թալին,
7 թեկնածու 1 համայնքում - Սիսիան:
Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն երկու թեկնածուներ, որոնցից մեկը գործող համայնքապետն է: