Հայաստանի 18 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազ. 724 քաղաքացիների 10.03 տոկոսը։ Այդ մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Առավել ակտիվ են Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 23.40 տոկոսը, քվեարկությունների ամենափոքր թիվն արձանագրվել է Ջրվեժում՝ 4.95 տոկոս։