Ի լրումն Ազգային անվտանգության ծառայության տարածած
հաղորդագրության՝ ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարությունն է իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր պատժի մնացած մասը կրելու նպատակով։
«Սակայն Արդարադատության նախարարության կողմից համացանցում տարածված՝ ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային փոխանցում չի իրականացվել։
Ավելին, Արդարադատության նախարարությունում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ: