Ֆինլանդիայի իշխանություններն առաջիկա օրերին Ռուսաստանի քաղաքացիներին կարգելեն ցանկացած Շենգենյան վիզայով, այդ թվում՝ նախկինում Հելսինկիի տրամադրած վիզայով, մուտք գործել երկիր զբոսաշրջության նպատակով։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն:
Նա հավելել է, որ ՌԴ քաղաքացիների մուտքը հանրապետություն կթույլատրվի աշխատանքի, ուսման և հարազատներին այցելելու նպատակով: Միևնույն ժամանակ, երկրում անշարժ գույք ունենալու փաստը չի լինի հարգելի պատճառ՝ Ֆինլանդիա այցելելու համար:
Ինչպես պարզաբանել է ԱԳ նախարարը, վերջնական որոշման մանրամասները դեռ քննարկվում են: