Վերջին օրերին տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների և կայծակի հարվածների զոհ է դարձել Հնդկաստանի հյուսիսի 36 բնակիչ:
Ինչպես հաղորդում են տեղական իշխանությունները, հյուսիսային Ութար Փրադեշ նահանգում չդադարող անձրևների պատճառով տների փլուզման հետևանքով 24 մարդ է մահացել:
Նույն նահանգում կայծակի հարվածի հետևանքով մեկ օրում մահացել է 12 մարդ: