Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ափսոսանք է հայտնել Իսլամական Հանրապետության դեսպանին հավատարմագրումից զրկելու և Կիևում դեսպանատան դիվանագիտական անձնակազմը զգալիորեն կրճատելու վերաբերյալ Ուկրաինայի իշխանությունների որոշման կապակցությամբ:
«Թեհրանը համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան այդ դեմարշի: Կիևին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ երրորդ կողմերի ազդեցությունից, որոնք ձգտում են խաթարել Ուկրաինայի և Իրանի հարաբերությունները»,- հայտարարել է դիվանագետը: