Ադրբեջանի ԱԳ նախարարությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը կոչ է արել պատասխանատու դիրք զբաղեցնել և զերծ մնալ միակողմանի հայտարարություններից:
Հիշեցնենք, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր, «Լուրերի» հարցին ի պատասխան, նշել էր` ռազմական ուժի կիրառումն անընդունելի է, և Ադրբեջանին կոչ արել զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր:
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության տեքստում նշված է, որ ԱՄՆ դեսպանության այս մոտեցումը չի նպաստում տարածաշրջանում հակամարտության խաղաղ կարգավորմանը, ավելին` մեծացնում է լարվածությունը: