Ուկրաինայի արտգործնախարարությունը Իրանի դեսպանին զրկել է հավատարմագրումից և որոշել զգալիորեն կրճատել Կիևում Իսլամական Հանրապետության դեսպանատան դիվանագիտական անձնակազմի թիվը։
Ուկրաինական կողմը պնդում է, որ ռուսական ուժերն Ուկրաինայի դեմ իրանական արտադրության զենք են կիրառել:
Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները: Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական կողմին իրանական անօդաչու թռչող սարքերի հնարավոր փոխանցման մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։