Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Су-35 կործանիչների գնումը ամերիկյան F-16-երի գործարքի ձախողման դեպքում՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ Անկարայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով F-35 կործանիչների մատակարարման ծրագրից Թուրքիային դուրս թողնելու մասին։ Թուրքիայի նախագահ Էրդողանն ավելի ուշ հայտարարել էր ամերիկյան F-16 կործանիչներ գնելու մտադրության մասին։ Այդ հարցը դեռևս պետք է համաձայնեցվի ԱՄՆ Կոնգրեսում: