Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
«Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հաստատել է Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի և սահմանների ցանկացած փոփոխությունների բացահայտ և վճռական հակազդման հարցում»,- նշված է Իրանի ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: