Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ջիդդա քաղաքում հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ Բին Սալմանի հետ:
Լրատվամիջոցների տվյալով՝ Սաուդյան Արաբիա Շոլցի այցելության նպատակն է պայմանավորվել Պարսից ծոցի երկրներից գազի մատակարարման ավելացման մասին, ինչպես նաև ամրապնդել տնտեսական գործակցությունը բնական պաշարներով հարուստ երկրների հետ: Օրակարգում է նաև իրավիճակը Իրանում և Մերձավոր Արևելքում։
Շոլցը հանդիպումներ կունենա նաև Արաբական Միացյալ Էմիրություններում և Կատարում, կքննարկի էներգակիրների մատակարարման հարցեր:
Պարսից ծոցի երեք պետությունները նավթի ու գազի խոշորագույն արտահանողներն են աշխարհում։