Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Ժնևի և Հայաստանի գրասենյակների բարձրաստիճան պաշտոնյաներ Օլեգ Ժդանովին և Ալմազ Բուրկուտովին:
Հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը:
Կողմերն անդրադարձել են արտակարգ իրավիճակներին պատրաստվածությանն ու գործողություններին վերաբերող հարցերի՝ ազդակիր բնակչությանը ժամանակին և արդյունավետ մարդասիրական աջակցության պլանավորման նպատակով` հաշվի առնելով 2020 թվականից ի վեր ստեղծված իրավիճակը Հայաստանում:
Պաշտոնյաները քննարկել են նաև սեպտեմբերի 13-ից Ջերմուկից մարզի տարբեր համայնքներ տեղափոխված ընտանիքների և առանձին քաղաքացիների առաջնահերթ կարիքները։
Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի ՓԳՀ-ն իր պատրաստակամությունն է հայտնել Վայոց ձորի մարզային և տեղական իշխանությունների հետ համակարգմամբ, աջակցել համայնքներին՝ տուժած ընտանիքներին տրամադրելով մարդասիրական օգնություն: