Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով Երևանում ու մարզերում խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրել դրանց կարիքն ունեցող քաղաքացիներին։
Անհրաժեշտության դեպքում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձինք կարող են դիմել ներքոնշյալ ծառայություններից օգտվելու համար՝
ցերեկային խնամքի ծառայություններ՝ տարեցներին և/կամ hաշմանդամություն ունեցող անձանց,
տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց,
խնամքի ցերեկային ծառայություններ՝ երեխաներին,
սոցիալ-հոգեբանական (վերականգնողական) աջակցություն՝ hաշմանդամություն ունեցող անձանց։
Ծառայությունները մատուցող կազմակերպությունների հեռախոսահամարները ներկայացնում ենք ստորև: