Լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն անդրադարձավ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողություններին:
«Ոստիկանության ուժի կիրառմանը լավ չեմ վերաբերվում: Տեսել եմ այդ կադրերը: Գիտեմ, որ ծառայողական քննություն է իրականացվում ոստիկանությունում: Հուսով եմ՝ այն անձինք, ովքեր մեղավոր են, կպատժվեն»,-ասաց նա:
Տեղի ունեցածն Ավինյանը որակեց որպես բացասական երևույթ և նշեց, որ այն դատապարտելի է:
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության գործողությունների առնչությամբ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում:
Հիշեցնենք՝ Եռաբլուրում միջադեպ էր տեղի ունեցել զոհված զինծառայողների հարազատների, «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Ասպրամ Կրպեյանի ու ոստիկանների մասնակցությամբ: