Արտակարգ իրավիճակների նախարարությունում հյուրընկալվել են Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիները։
Աշակերտների համար գերատեսչության տարածքում կազմակերպվել է շրջայց, սաները ծանոթացել են փրկարար ծառայողների աշխատանքին և առօրյային։
Դպրոցականների առաջին կանգառը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն էր. ներկայացվել են գործարկվող ծրագրային միջոցները, 911 զանգերի ծառայության աշխատանքի առանձնահատկությունները։
Հոգեբանական աջակցության բաժնում և բժշկական ապահովման վարչությունում աշակերտներին ներկայացվել է ստորաբաժանումների գործունեությունը, տեխնիկական հագեցվածությունը, արտակարգ իրավիճակներում արձագանքման մոտեցումները։