ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ Ռուսաստանին միանալու վերաբերյալ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների որոշումից անմիջապես հետո այդ տարածքներում ուժի մեջ կմտնի Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը, հաղորդում է ТАСС-ը։
Հանրաքվեների դրական որոշման դեպքում Դոնբասը և այլ շրջաններ վերադարձնելու Ուկրաինայի փորձերը Ռուսաստանը կդիտարկի որպես հարձակում իր տարածքների վրա։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։