• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրապետության մի շարք մարզերում և Երևանում տեղի են ունեցել հոսանքազրկումներ. ՀԷՑ Հանրապետության մի շարք մարզերում... 12:30
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին Փրկարարներն արձագանքել են ուժեղ... 09:30
Բաց հարթակ. Երևանն ապրելու և ստեղծագործելու համար լավագույն քաղաքն է. Սարգսյան Բաց հարթակ. Երևանն ապրելու... 20:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:5023 Սեպ, 2022

Միջազգային դիտորդական առաքելությունը սահմանին կարևոր կլինի խաղաղության համար. վարչապետը՝ ՄԱԿ-ում

Վարչապետ Փաշինյանի նյույորքյան ելույթի առանցքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիան ու դրա հետևանքներն էին: ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ սեպտեմբերի 13-ին ծանր հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ադրբեջանը չարդարացված ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գնդակոծել է 36 բնակելի տարածքներ և համայնքներ, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Գեղամասարը։ Սա սահմանային բախում չէր. դա ուղղակի, անհերքելի հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա, որը դատապարտվեց և որին անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստերի ընթացքում և դրանից դուրս։

Վարչապետը ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունը հրավիրեց փաստի վրա՝ միտումնավոր թիրախավորվել են խաղաղ բնակչությունը, կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ Հայաստանի հիմնական զբոսաշրջային վայրերից մեկը՝ Ջերմուկը:

Նիկոլ Փաշինյան - Այս քաղաքի բոլոր բնակիչները տեղահանված են։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 7600 մարդ, հիմնականում կանայք և տարեցներ, որոնցից 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։ Շուրջ 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն մասնակի կամ ամբողջությամբ ավերված են։ Վնասվել են 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազատար խողովակ, 1 կամուրջ։ Գնդակոծվել է 2 շտապօգնության և 4 մասնավոր ավտոմեքենա։ Թիրախավորվել և գնդակոծության է ենթարկվել Կեչուտի ջրամբարը։ Հարձակման թիրախ են դարձել նաև լրագրողներն ու շտապօգնության մեքենաներ։


ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՄԵՆ ՕՐ ԽԱԽՏՈՒՄ Է ՀՐԱԴԱԴԱՐԸ. ՓԱՇԻՆՅԱՆ
Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվն այս պահին գերազանցում է 207-ը, զոհերից 3-ը և անհետ կորածներից 2-ը խաղաղ բնակիչ են։ Վիրավորվել են 293 զինծառայող և խաղաղ 8 բնակիչ, առնվազն 20 զինծառայող գերեվարվել է։ Վարչապետը շեշտեց՝ ապացույցներ կան գերեվարված կամ արդեն մահացած զինծառայողների խոշտանգումների վերաբերյալ ու պնդեց՝ անասելի վայրագությունները հակահայկական ատելություն և թշնամանք սերմանելու տասնամյակներ տևած քաղաքականության ուղղակի հետևանքն են:

Նիկոլ Փաշինյան - Այս հարձակմանը զուգահեռ պաշտոնական խոսույթը և տեղեկատվության այլ աղբյուրները հուշում են, որ Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի այլ տարածքներ, ինչը պետք է կանխել: Ուզում եմ շեշտել, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարը, և զոհերի ու վիրավորների թիվը կարող է փոփոխվել ցանկացած պահի։ Հետագա էսկալացիայի մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ այս իրավիճակին տարածաշրջանային անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքը, ինչը լրջագույն հարցեր առաջացրեց հայ հասարակության շրջանում։


ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻՎ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ
Չնայած այդ ամենին, Ադրբեջանը փորձում է ներկայանալ Հայաստանի հետ խաղաղության ձգտող երկիր։ Նման տպավորություն ստեղծելու համար Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, սահմանների սահմանազատման, տարածաշրջանային հաղորդակցության բացման թեմաները։ Հայաստանի վարչապետը նշում է պատճառը, ինչու այդ ուղղություններով շոշափելի առաջընթաց չկա:

Նիկոլ Փաշինյան - Պատճառը շատ պարզ է։ Ադրբեջանն այդ բոլոր թեմաներն օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Օրինակ՝ խաղաղության պայմանագրի կարևորագույն կետերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության երկկողմ ճանաչումն է։ Մենք արդեն հայտարարել ենք, որ պատրաստ ենք դա անել, բայց Ադրբեջանը մինչ այժմ դա չի արել։ Հակառակը, Ադրբեջանը հրապարակավ բարձրաձայնում է, որ Հայաստանի ողջ հարավն ու արևելքը, նույնիսկ մայրաքաղաք Երևանն ադրբեջանական հող է։

Եթե Ադրբեջանը հրաժարվի նման հռետորաբանությունից ու ճանաչի Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ հնարավոր կլինի խաղաղության պայմանագիր կնքել: Վարչապետը շեշտում է՝ 2021-ի մայիսին ադրբեջանական ներխուժումից հետո ստեղծվեց սահմանազատման և սահմանների անվտանգության երկկողմ հանձնաժողով, սակայն անգամ դրա աշխատանքի մեկնարկից հետո Ադրբեջանը նախաձեռնեց նոր ագրեսիա:

Իսկ միջազգային գործընկերներից ոմանք, ըստ վարչապետի, լռում են։ Նման մեկ այլ թեմա էլ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության կապերի բացումն է։

Նիկոլ Փաշինյան - Հայաստանը պատրաստ է մեր ազգային օրենսդրության շրջանակներում իր ճանապարհները բացել Ադրբեջանի համար։ Ավելին, օրերս հրապարակվեց կառավարության որոշման նախագիծը, որը ենթադրում է երեք անցակետ բացել Ադրբեջանի հետ սահմանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի իրականացման համար։ Ըստ այդ նախագծի՝ Ադրբեջանի քաղաքացիները և բեռնափոխադրողներն իրավունք կունենան օգտվելու Հայաստանի գործող ճանապարհներից՝ Ադրբեջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն երթևեկելու համար։ Հայաստանի իշխանությունն ուներ քաղաքական կամք՝ միակողմանի ընդունելու այդ որոշումը։ Բայց ադրբեջանցի պաշտոնյաները մեզ ասում են, որ իրենք այդ երթուղիների կարիքը չունեն։ Ի՞նչ են նրանք ուզում։ Նրանք ցանկանում են, որպեսզի նոր երթուղի կառուցվի։ Հայաստանը պատրաստ է կառուցել այնպիսի երթուղի, որը կգործի Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն և ինքնիշխան վերահսկողության ներքո։

Նիկոլ Փաշինյանը միջազգային գործընկերներին տեղեկացրեց՝ Բաքուն ակնարկում է, որ Հայաստանը պետք է արտատարածքային միջանցք տրամադրի: Ադրբեջանի նպատակն է ստեղծել նոր ճգնաժամ՝ որպես Հայաստանի դեմ նոր ագրեսիայի և նոր տարածքային պահանջի պատրվակ։ Վարչապետը հիշեցնում է՝ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությամբ ոչ միայն Հայաստանն է պարտավոր Ադրբեջանին ճանապարհ տալ, այլև՝ Ադրբեջանը՝ Հայաստանին, իսկ «միջանցք» եզրույթը նույն հայտարարության մեջ միայն մեկն է և դա Լաչինն է:


ԼՂ ՀԱՅԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆ. ՎԱՐՉԱՊԵՏ
Վարչապետի ելույթի հաջորդ մասը Արցախի մասին էր: Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն։

Նիկոլ Փաշինյան - Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելությունը պետք է մուտք ունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Ցավոք, Ադրբեջանը երկու առաքելություններն էլ արգելափակում է արհեստական, քաղաքական նախապայմաններ դնելով՝ ըստ էության արգելափակելով անկախ փաստահավաք առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ։


ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է. ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ
Ադրբեջանը կասեցրել է հայ ռազմագերիների հայրենադարձության գործընթացը՝ նրանց ենթարկելով արհեստական դատավարությունների՝ միջազգային մարդասիրական իրավունքի, իր սեփական պարտավորվածությունների կոպիտ խախտումով և միջազգային հանրության կոչերին հակառակ։

Նիկոլ Փաշինյան - Տարածաշրջանային կայուն խաղաղությունը մեր նպատակն է։ Անցյալ տարի ժողովրդավարական արտահերթ ընտրությունների միջոցով մեր ժողովուրդը վճռականորեն աջակցեց կառավարության խաղաղության օրակարգին և վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ գնալու ժողովրդավարական ճանապարհով։ Շատ կարևոր է փաստել, որ ադրբեջանական հարձակումների թիրախը ոչ միայն Հայաստանի անկախությունն է, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլ նաև Հայաստանի ժողովրդավարությունը։

Վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց՝ Հայաստանը վճռական է բոլոր միջոցներով պաշտպանելու իր ժողովրդավարությունը, անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Դիվանագիտական լուծումները Երևանի համար բացարձակ առաջնահերթություն են, և միջազգային հանրության լիարժեք ներգրավվածությունն ու աջակցությունը չափազանց կարևոր են։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջազգային դիտորդական առաքելությունը Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ տարածքներում կարևոր գործոն կլինի տարածաշրջանային կայունության համար։ Անհերքելի է, որ ադրբեջանական զինուժը պետք է դուրս բերվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից։

Հեղինակ`Լիլիթ Դանիելյան
Դիտումների քանակ65
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հանրապետության մի շարք մարզերում և Երևանում տեղի են ունեցել հոսանքազրկումներ. ՀԷՑ 12:3014 Դեկ, 2025
  • Տոնածառը, հարթակը և կամուրջը լուրջ վնասներ չեն կրել. Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասի մասին 12:0314 Դեկ, 2025
  • Ժամը 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան 11:4714 Դեկ, 2025
  • Տիգրան Ավինյանն այսօր երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ 11:3214 Դեկ, 2025
  • Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. ներկա է վարչապետը | ՈՒՂՒՂ 11:0014 Դեկ, 2025
  • Լոռու մարզի Փամբակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 10:4514 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Ավետիք Գրիգորյան 10:2914 Դեկ, 2025
  • Խորհուրդներ ուժեղ քամու դեպքում 09:3714 Դեկ, 2025
  • ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած 09:3614 Դեկ, 2025
  • Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին 09:3014 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում բուք է 09:0114 Դեկ, 2025
  • 16 մլն 650 հազար դրամ, 20 հազար դոլար. ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հայտարարագիրը 00:4814 Դեկ, 2025
  • Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը 00:2914 Դեկ, 2025
  • Ճառագայթային բարձր դոզաների վտանգները 23:3013 Դեկ, 2025
  • «Քանի դեռ քամին ուժգին է, զգոն եղե՛ք»․ Ապարան համայնքի ղեկավար 23:1813 Դեկ, 2025
  • 2025-ին Երևանի 12 վարչական շրջանում կառուցվել է 551 թեքահարթակ, բայց հանրային իրազեկման խնդիր կա 23:0613 Դեկ, 2025
  • Հայաստանն ու Ադրբեջանը որոշեցին խաղաղություն կառուցել. Ամիրբեկով 22:5413 Դեկ, 2025
  • Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների հայկական տեսլականը 22:4513 Դեկ, 2025
  • Վարչապետի՝ Գերմանիա այցի արդյունքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4013 Դեկ, 2025
  • 12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց 22:1813 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.12.2025 21:5313 Դեկ, 2025
  • Նորակառույց դպրոցն արտահայտում է մտածողության փոփոխություն. վարչապետ 21:2713 Դեկ, 2025
  • Եղեք զգոն․ կառավարության անունից կեղծ նամակներ են ուղարկվում 21:0213 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Նորակառույց դպրոց-մանկապարտեզներ, նորոգված ճանապարհներ Արմավիրում. վարչապետի շրջայցը 21:0013 Դեկ, 2025
  • Հայրենի բնության նկարիչը 20:5913 Դեկ, 2025
  • Անվտանգ գեղեցկություն. բոտուլոտոքսինի սխալ կիրառման հետևանքները 20:5613 Դեկ, 2025
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագրի 20-ամյա շահառուն ատեստավորման արդյունքում ստանում է 450 000 դրամ աշխատավարձ 20:4813 Դեկ, 2025
  • Գինու հոգեբանություն. սպառողի վարքագիծը՝ գինի խմելիս 20:4213 Դեկ, 2025
  • Պալմիրայում կրակոցների հետևանքով մահացել ու վիրավորվել են սիրիացի և ամերիկացի զինվորներ. SANA 20:3613 Դեկ, 2025
  • Սուրեն Պապիկյանը, Աննա Վարդապետյանը և դատախազության ղեկավար կազմն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի 20:3213 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 20:2213 Դեկ, 2025
  • Ձմեռային տունկ՝ մշտադալար ծառերով 20:1313 Դեկ, 2025
  • Թրամփը հավանություն է տվել ռուսական «ստվերային նավատորմին» հասցված Ուկրաինայի հարվածներին. The Atlantic 20:0713 Դեկ, 2025
  • Սյունեցին գիտի, որ անկախ Հայաստանի գոյության ժամանակաշրջանում իր մարզում այս ծավալների գումարների ու որակի շինարարություն, կառուցապատում չի եղել․ մարզպետ 19:5713 Դեկ, 2025
  • Ուկրաինայում և ՌԴ-ում փոխադարձ հարվածների պատճառով կան զոհեր 19:4713 Դեկ, 2025
  • Վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի «Նորք» թաղամասի հիմնարկեքին 19:3113 Դեկ, 2025
  • Զբոսաշրջային ավտոբուսների համար կներդրվեն պարտադիր որակավորման պահանջներ 19:2713 Դեկ, 2025
  • Վարչապետը այցելել է Արմավիր համայնքի Նորավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ 19:1913 Դեկ, 2025
  • Լուկաշենկոն ներում է շնորհել 123 մարդու՝ ԱՄՆ հետ պայմանավորվածության շրջանակներում 19:1313 Դեկ, 2025
  • «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 819 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:5313 Դեկ, 2025
  • Լոս Անջելեսի Հայ-ամերիկյան թանգարանը շուտով պատրաստ կլինի 18:3613 Դեկ, 2025
  • Մշակութային շոկերով, բայց մեծ ոգևորությամբ. հայ ուսանողները՝ Դոհայում 18:1913 Դեկ, 2025
  • Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են դադարեցնել մարտերը․ Թրամփ 18:0213 Դեկ, 2025
  • Մրգաշատ–Ալաշկերտ–գ․ Արմավիր ավտոճանապարհի 4 կմ հատվածի նորոգման աշխատանքներն ավարտվում են․ վարչապետ 17:4913 Դեկ, 2025
  • Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ 17:3413 Դեկ, 2025
  • Երիտասարդ նկարիչների և զինվորների հանդիպումը՝ նույն հարկի տակ 17:2113 Դեկ, 2025
  • Նոր մանկապարտեզ՝ Արաքս համայնքի Ակնաշեն գյուղում 17:0813 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Հայ-ամերիկյան թանգարան Գլենդելում. տարածքը վարձակալվել է 99 տարով՝ տարին 1 դոլարով 17:0013 Դեկ, 2025
  • Սև ծովում պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան 16:5413 Դեկ, 2025
  • Քննարկվել են հրդեհների կանխարգելմանն ուղղված հարցեր. ՆԳՆ ՓԾ-ում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ 16:4313 Դեկ, 2025
  • Հայաստանում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 16:2413 Դեկ, 2025
  • Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մաս են․ վարչապետ 16:0413 Դեկ, 2025
  • Հույս ունեմ՝ Կիևի և Մոսկվայի հետ կհաջողվի ավելի արագ համաձայնության հասնել․ Թրամփ 15:4913 Դեկ, 2025
  • 2026-ին Թալինը կունենա ևս մեկ մանկապարտեզ 15:3913 Դեկ, 2025
  • Ռուանդան և Կոնգոն միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու համար 15:2213 Դեկ, 2025
  • Հայանիստում կառուցվել է 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց. ՀՀ վարչապետ 15:1113 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը հանրապետության մի շարք մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15:0613 Դեկ, 2025
  • ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած 14:5213 Դեկ, 2025
  • Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու օրը Մետրոպոլիտենը կգործի մինչև ժամը 01:00-ը 14:4813 Դեկ, 2025
  • Հենց հիմա կարող եք քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից 14:3213 Դեկ, 2025
  • Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս - Հ-13 ավտոճանապարհի 4.4 կմ հատվածը. Նիկոլ Փաշինյան 14:0713 Դեկ, 2025
  • Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ռազմական գործողությունները վերսկսվել են 14:0613 Դեկ, 2025
  • Ստամբուլի նախկին քաղաքապետ Իմամօղլուի դատավարությունը կարող է ձգձգվել 12.5 տարի. Cumhuriyet 13:4313 Դեկ, 2025
  • Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:2113 Դեկ, 2025
  • Գերազանց ատեստավորված սպան. մայոր Պետրոս Քուշքյան 13:0213 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո կարևոր է նոր կանոնագրքի ընդունումը. վարչապետ 13:0013 Դեկ, 2025
  • ԵՀ-ն վստահեցրել է, որ սառեցված ռուսական ակտիվների տերերը պաշտպանված են դատական հայցերից 12:5113 Դեկ, 2025
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 12:1513 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում 12:1313 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Հերմինե Կարապետյան 11:5113 Դեկ, 2025
  • Հանրապետության նախագահը Աշգաբադում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ 11:3713 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Սպիտակ քաղաքում 11:2413 Դեկ, 2025
  • Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ 11:1213 Դեկ, 2025
  • ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը. Արփինե Սարգսյանը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել 11:0613 Դեկ, 2025
  • Արայիկ Հարությունյանը Աբովյանի համայնքապետարանում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների հետ 11:0113 Դեկ, 2025
  • Բելգիան կհամաձայնի Կիևին վարկ տրամադրել՝ օգտագործելով ռուսական ակտիվները ԵՄ անվերապահ երաշխիքների դիմաց 10:3913 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում, Սևանի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում 10:1913 Դեկ, 2025
  • Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը․ Նիկոլ Փաշինյան 09:5713 Դեկ, 2025
  • Շիրակի մարզի Վարդաքար գյուղում ջուր չի լինի 09:4513 Դեկ, 2025
  • Ատեստավորման արդյունքում աշխատավարձս կազմում է 450.000 դրամ․ սերժանտ Վարազդատ Խաչատրյան 09:3613 Դեկ, 2025
  • Պատանի վերականգնողները 09:0013 Դեկ, 2025
  • Ջերմուկում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող ավտոճանապարհին ձյուն է տեղում 08:4013 Դեկ, 2025
  • «ՎիԷլՎի Սենթր» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 870 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:2113 Դեկ, 2025
  • Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի մանկավարժներին պատվոգրեր և շնորհակալագրեր են հանձնվել 08:0913 Դեկ, 2025
  • Սոցիալական պաշտպանության համակարգի հզորացման ծրագիր 01:0613 Դեկ, 2025
  • Գավառագետը կմաքրվի. պետբյուջեից հատկացվել է մոտ 465 մլն դրամ 00:5113 Դեկ, 2025
  • Քվեարկությունը սկսված է. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին 00:2113 Դեկ, 2025
  • Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները 00:0213 Դեկ, 2025
  • Ինչպիսին կլինի օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-22-ն ընկած ժամանակահատվածում 23:5812 Դեկ, 2025
  • Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը՝ «Kazakhstan Chess Cup 2025»-ի հաղթողներ 23:4312 Դեկ, 2025
  • Ջրվեժից Գառնի, Բջնիի ամրոց, Աբովյան. Կոտայքում կառուցված 100 կմ ճանապարհի որակը դիտարկել է նախարարը 23:3112 Դեկ, 2025
  • Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 23:0612 Դեկ, 2025
  • Կարկտահարությունից տուժած հողագործները փոխհատուցում կստանան 23:0012 Դեկ, 2025
  • Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը Իսրայել կմեկնի 22:4812 Դեկ, 2025
  • Հայաստանը փողերի լվացման տեսանկյունից աշխարհի ամենացածր ռիսկային երկրների շարքում է 22:3312 Դեկ, 2025
  • Դիլիջանում ամփոփվեց կիբեռանվտանգության իրազեկման արշավը՝ ավելի քան 300 աշակերտների մասնակցությամբ 22:2412 Դեկ, 2025
  • Ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվում 22:1412 Դեկ, 2025
  • Հարցազրույց Ստյոպա Սաֆարյանի հետ 22:0412 Դեկ, 2025
  • ԼՂ վերադարձի մասին խոսույթը չի նպաստում խաղաղության օրակարգին. ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր 21:5412 Դեկ, 2025
  • Պետությունը կապահովի խոշտանգումից տուժածների անվճար հոգեբանական աջակցությունը 21:4112 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015