«Գյումրու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման» սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները։
843 մլն 545 հազար դրամ ընդհանուր արժեքով ծրագրի գումարի 50 տոկոսը պետության համամասնությունն է կազմում, համայնքը կներդնի գումարի 20 տոկոսը, մնացած 30 տոկոսը այլ ներդրողների (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր և համայնքի բնակիչներ) մասնաբաժինն է։
Շինարարական աշխատանքները իրականացվում են «ԿԻՄ-ՔԱՐ» ՍՊԸ-ի և «Անդրեաս և ընկերներ» ՓԲԸ-ի կողմից։