Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները միջուկային զենքի մասին չեն ազդել ԱՄՆ պաշտպանության նախարարության պատրաստակամության վրա՝ աշխատել իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ Կիևին աջակցելու հարցում՝ ասել է Պենտագոնի խոսնակ, ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այսպիսով, Ռայդերը մեկնաբանել է Պուտինի խոսքն այն մասին, որ Մոսկվան մտադիր է օգտագործել երկրի տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները` իր տարածքային ամբողջականությունն ու ժողովրդին պաշտպանելու համար։
Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահը զգուշացրել էր, որ Մոսկվան պատրաստ է օգտագործելու ոչնչացման բոլոր միջոցները Ռուսաստանին ՆԱՏՕ-ի և Արևմուտքի միջուկային սպառնալիքից պաշտպանելու համար։ Բացի այդ, Պուտինը Ռուսաստանում հայտարարեց մասնակի զորահավաք: