Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ գիշերվա ընթացքում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է նաև Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 22-ի երեկոյից հայկական զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով կրակել են ադրբեջանական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ: