Կա կուսակցության որոշում, որ մենք մասնակցելու ենք հաջորդ քաղաքային ընտրություններին: Կուսակցության ցուցակը գլխավորելու եմ ես: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Թե ինչ ձևաչափով կմասնակցենք, ինչ օրակարգով՝ շատ հարցեր մեկ տարվա ընթացքում պարզ կդառնան»,- ասաց Խաժակյանը: