Հիմա տարածքը սահմանազատված է, իրականացվում են մաքրման աշխատանքներ: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ «Սուրմալուի» տարածքում տեղի ունեցած փլուզմանը:
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ ավելացրեց, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ քննարկում է ունեցել հարցի վերաբերյալ:
«Տեղյակ եմ նաև, որ քննարկումներ են ընթանում սեփականատիրոջ հետ: Խնդրում եմ աշխատանքներին հետևողական լինել, որպեսզի սահմանազատված հատվածում մենք նմանատիպ այլ դեպք չարձանագրենք»,- ասաց փոխվարչապետը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ կառույցի հետ կապված առաջարկ արեց:
«Առաջարկում եմ շատ արագ շինության կմախքի քանդման թույլտվություն տրվի, և մաքրվի այդ տարածքը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակիորեն փլուզվել է։
Կան տուժածներ և վնասված ավտոմեքենա։