Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների պատվին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից տրված ընդունելությանը։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ նախագահի կարճ զրույցը։