Մոսկվան համաձայնություն է տվել ներկայումս Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան նշանակելու՝ Ջո Բայդենի նախաձեռնությանը։
Լրագրողների հարցին, թե արդյոք ռուսական կողմն ակնկալո՞ւմ է, որ նոր դեսպանի նշանակումը կխթանի Մոսկվա-Վաշինգտոն երկխոսությունը, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը պատասխանել է. «Մենք լուրջ կվերաբերվենք հարաբերությունների բարելավման նույնիսկ ամենաչնչին ազդակին, սակայն առայժմ միայն դրանց ձախողման միտում ենք տեսնում»:
Ռյաբկովը հավելել է, որ դեռևս սպասում են ԱՄՆ Սենատի կողմից Լին Թրեյսիի թեկնածության հաստատմանը: