ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի շրջանակում սեպտեմբերի 22-ին այցելել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ շրջան:
Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է նաև գնդակոծության ենթարկված վայրեր, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ: