Ամեն ինչ պատրաստ է՝ ձուկ մաքրելու սեղաններից մինչև ծխանոց ու մսի ֆիլեավորման-շերտավորման ապարատ։ Նորաստեղծ այս ռեսուրս-կենտրոնը՝ ռուսական մի բիզնեսի պատվերով, որի անունը դեռ գաղտնի են պահում․․․ Առաջիկայում կվերամշակի և Դաշնություն կարտահանի հայկական ձկնաբուծարանների իշխանն ու թառափը։ Ընդ որում՝ ապրանքը ոչ թե ամբողջական տեսքով ու համեմատաբար էժան մեծածախ շուկային են մատակարարելու, այլ՝ ռեստորաններին ու խանութներին՝ թանկ, բայց արդեն ուտելու պատրաստ վիճակում։ Ձկնա- և մսամթերքիից բացի՝ այստեղ պատրաստ են ընդունել-մաքրել-սորտավորել-փաթեթավորել նաև միրգ-բանջարեղեն-հատապտուղ։
Սարքավորումները հատուկ այնպես են ընտրել՝ նույն տեխնիկան երբ պետք է՝ ամանների մեջ մոռ-մոշ լցնի, պիտակավորի, վրան գրի՝ քանի գրամ է, որտեղից են քաղել, ինչքան է պահպանման ժամկետը, իսկ երբ անհարժեշտ է՝ վակուումով բաստորւմա կամ պանիր փաթեթավորի՝ բացատրում է գործարարը։
Արսեն Հովհաննիսյան (գործարար) - Օրինակ՝ ծովամթերքը հաճախ օգտագործում են էդ կարդոնները կամ սքին-փեքիջինգը, իսկ բանջարեղենի կամ հատապտղի համար խորացված տարաներն են, որ հնարավորությում կա կոմունիկացիոն նյութերով փակցնել՝ ինչ ապրանք է:
Քիչ այն կողմ ապրանքն ավելի երկար պահպանելու պատրաստող տեխնիկան է ու շոկային սառեցման խցիկը։ Այս ամենը ֆուդ ռիփաբլիք ընկերությունը կօգագործի և՛ իր բիզնես-կարիքներ համար, և՛ ստանդարտ գնացուցակով ծառայություն կառաջարկի փաթեթավորման-պիտակավորման սեփական կարողությունները չունեցող ինչպես ՓՄՁ-ներին, այնպես էլ անհատ ֆերմերների։ Ինչու թարմ բերքը կամ թեկուզ չիրը անմիջապես վաճառել, եթե կարելի է սպասել թանկ սեզոնի՝ ասում է Արսեն Հովհաննիսյանը։
Սառնարանային մի քանի խցի հաշվին այստեղ կարող են այնքան ապրանք պահել, որ կլցնի 20 մեծ բեռնատար։ Ռեսուրս կենտրոնն իր տեխնիկայով ու բոլոր հզորություններով հանդերձ՝ 0-ից ստեղծվել է համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված պետություն-բիզնես համատեղ ծրագրով։
Նոր ապրանքանիշը, որի անվան տակ հայկական սննդամթերքն այստեղից դրսի շուկաներ կարտահանվի, մշակված-պատրաստ է։ Հովհաննիսյանը վստահեցնում է․ կլուծեն նաև փոքր ու միջին մեր բիզնեսի համար խոշոր պատվեր վերցնելու բարդության խնդիրը։ Եթե պետք է, ասենք, տարբեր չրանոցներից ապրանքն իրենք պարկերով կընդունեն, տեղում կփաթեթավորեն ու հովանոցային սկզբունքով այն վաճառքի կուղարկեն իրենց միլ-մարկ բրենդի ներքո։
Արտադրական պրոցեսի մեկնարկին բան չմնաց՝ ասում են։ Տեխնիկայի վերջնական կարգավորումը շուտով կավարտվի, վերամշակման փուլում ձկան մաշկը չվնասող շերտավոր սառույցի ապարատը փորձարկումն անցավ։