ԱՄՆ Օկլահոմա նահանգի ազգային գվարդիայի և Ադրբեջանի բանակի միջև գործընկերության պետական ծրագրի 20-ամյակի կապակցությամբ հռչակագիր է ստորագրվել:
Օկլահոմա նահանգի նահանգապետ Քևին Սքիթը հանդես է եկել ադրբեջանական բանակի հետ գործընկերության մասին հայտարարությամբ: Դրանում ընդգծվել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի, այդ թվում՝ Օկլահոմայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում։
ԱՄՆ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Հազար Իբրահիմն իր հերթին շնորհակալություն է հայտնել նահանգապետին: