Սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիկարագուայի արտաքին հարաբերությունների նախարար Դենիս Մոնկադայի հետ։
Երկուստեք նշվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը խորացնելու հեռանկարներին։
Կողմերը քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր։
Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները՝ ընդգծելով ագրեսորի նկատմամբ միջազգային հանրության համապատասխան արձագանքի կարևորությունը և ագրեսիայի հետևանքների վերացումը: