Այն երկրների վարկային կազմակերպությունները, որոնք նախկինում ընդունում էին «Միր» քարտերը, հետևելով թուրքական բանկերին, դադարեցնում են աշխատել ռուսական վճարային համակարգի հետ, հայտնում է Известия-ն։ Ռուսական քարտերը չեն սպասարկվում ո՛չ տերմինալների, ո՛չ բանկոմատների միջոցով։
Ռուսաստանի կենտրոնական բանկից Известия-ին հայտնել են, որ օտարերկրյա գործընկերներն իրենք են կայացնում «Միր» քարտերի ընդունման համար իրենց ենթակառուցվածքը բացելու որոշումը: Միաժամանակ, Ռուսաստանի բանկը մտադիր է շարունակել երկխոսությունն ազգային քարտերի ընդունման աշխարհագրության ընդլայնման շուրջ։