Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 31-րդ տարեդարձի առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Այս ծանր օրերին ավելի են իմաստավորվում «Երազ իմ երկիր» երգի տողերը, որոնք կարծես մեր խնդիրների լուծման բանալին լինեն՝ ոգեշնչելով յուրաքանչյուրիս մեր տեղում առավելագույնս կատարել մեր պարտքը առ հայրենիք։
Միավորենք մեր ուժերը, կամքը, ոգին՝ անխախտ պահելու մեր պետականությունը։
Պատասխանատվությամբ ու հոգատարությամբ պահպանենք այն և փոխանցենք մեր սերունդներին։
Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան»: