Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարին, կառավարությանը և Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։
Իր շնորհավորական թվիթում հնդիկ նախարարը գրել է. «Մեր պատմական առնչություններն ու ժամանակակից ընդհանրություններն են սահմանում մեր հարաբերությունները»։