Առավոտյան ժամը 8:30-ի դրությամբ առաջնագծում իրադրության փոփոխություն չկա: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Անդրադառնալով դիրքային հնարավոր կորուստների մասին հարցին՝ Թորոսյանն ասաց.
«Բոլոր տեսակի ճշգրտման աշխատանքներ են իրականացվում: Այդ աշխատանքների ավարտին պաշտպանության նախարարությունն ամփոփ տեղեկատվություն կտրամադրի»:
Խոսելով զոհերի անվանացուցակների մասին՝ Թորոսյանը վստահեցրեց, որ դրանք հրապարակվելու են, բայց վերջնական ճշգրտումից հետո:
«Պաշտպանության նախարարությունը երբեք չի ասել, որ չի հրապարակելու: Մենք ասել ենք, որ առաջնորդվում ենք միայն ճշգրիտ, անսխալական տեղեկատվությամբ: Բոլոր անվանացուցակները հրապարակվելու են միայն վերջնական ճշգրտումից հետո»,- ասաց նա:
ՊՆ մամուլի քարտուղարը հավելեց, որ ՀՀ ԶՈՒ-ն ողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված խնդիրը, աչալրջորեն իրականացնում պետական սահմանի և ինքնիշխան տարածքի պաշտպանություն: