Հայաստանի անկախության օրվա առիթով ուղերձներ են ստացվում տարբեր պետություններից: ԵԱՀԿ Մինսկի խմբում նախագահող Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները և Միացյալ Նահանգների պետքարտուղարը շնորհավորանքներում ընդգծել են, որ պատրաստ են շարունակել ջանքերը մեր տարածաշրջանի կայունության և խաղաղության ապահովման համար: Էնթոնի Բլինքենը շեշտել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանն ու անվտանգությանը: